Ավստրալիայում Բեյոնսեի մարմնի ուրվագծով երկնաքեր կկառուցվի (լուսանկարներ)

15:30 • 07.07.15

Elenberg Fraser

Elenberg Fraser ճարտարապետական գործակալությունը թույլտվություն է ստացել Մելբուռնում Premiere Tower երկնաքերի կառուցման համար, որը երգչուհի Բեյոնսեի մարմնի ուրվագիծն ունի, գրում է korrespondent.net-ը։

 

Նոր 226-մետրանոց 68-հարկանի շենքը կկառուցվի Սփենսեր փողոցում՝ քաղաքի ամենակենտրոնում: Գաղափարի համաձայն՝ երկնաքերն առաջինը կլինի, ինչ կտեսնեն քաղաքի Սաուզեն Կրոս կայարան ժամանող զբոսաշրջիկները:

 

Elenberg Fraser-ի ճարտարապետների համաձայն՝ Premiere Tower-ը ոչ միայն արժանին կմատուցի երգչուհու մարմնաձևերին, այլև ավելի ամուր կլինի՝ սովորական շենքերի համեմատ:

 

Երկնաքերի նախագծի հեղինակները հավանաբար ոգեշնչվել են «Ghost» երգի տեսահոլովակում երգչուհու կերպարով:

 

 

 

Ավստրալիայում Բեյոնսեի մարմնի ուրվագծով երկնաքեր կկառուցվի (լուսանկարներ)