«Հավանելու» փոխարեն «Ամեն». բրազիլական «բարոյական» սոցցանցն արդեն 100 հազար օգտատեր ունի
Miguel Schincariol / AFP / East News
Բրազիլիայում տարածում է գտնում Facegloria սոցցանցը, որը հիմնադրել են ավետարանական քրիստոնյաները: Հունիսին բացվելուց ի վեր դրա օգտատեր է դարձել 100 հազար մարդ, գրում է Interfax.ru-ն:
Սոցցանցում ամբողջությամբ արգելված են հայհոյանքները, էրոտիկան և գեյ-թեմատիկայով նյութերը, իսկ «հավանել» նշանի փոխարեն այստեղ գործում է «Ամեն» նշանը:
«Facebook-ում կարելի է տեսնել շատ բռնություն և պոռնոգրաֆիա: Այդ պատճառով մենք մտածել ենք սոցիալական ցանց ստեղծելու մասին, որտեղ կարող ենք խոսել Աստծո և սիրո մասին, տարածել նրա խոսքը»,- ասել է կայքի վեբ-դիզայներ և համահիմնադիր Ատիլա Բարոշը:
Նախաձեռնությունը ստացել է Ֆերաս-դե-Վասկոնսելոսի քաղաքապետի աջակցությունը, ով նախագծում 16 հազար դոլար է ներդրել:
«Մերը համաշխարհային ցանց է: Մենք գնել ենք Facegloria դոմենն անգլերենով և մնացած բոլոր լեզուներով: Մենք ցանկանում ենք մրցակցել Twitter-ի և Facebook-ի հետ այստեղ և ամենուր»,- հայտարարել է քաղաքապետը։










