Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ամպերի վրա ֆիլմ են ցուցադրել (տեսանյութ)

10:04 • 07.07.15

Բրիտանացի արվեստագետ Դեյվ Լինչը ստեղծել է նորարարական մի սարք, որի միջոցով հնարավոր է ամպերի վրա շարժվող պատկերներ արտապատկերել։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Project Nimbus կոչվող սարքը տեղադրվել է թեթև շարժիչով ինքնաթիռի վրա, ինչից հետո մոտ 50 մ հեռավորությունից այն շարժվող այրուձիու պատկերն արտատպել է ամպերի վրա:

 

Այժմ մասնագետները ցանկանում են կատարելագործել տեխնոլոգիան, որպեսզի հնարավոր լինի նաև ցամաքից ու ջրի մակերևույթներից տեսապատկերն արտատպել ամպերին։

 

Աղբյուրը հավելում է, որ Լինչը տվյալ սարքի նախնական օրինակը ստեղծել էր դեռևս  2007թ.։

 

 

 

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ամպերի վրա ֆիլմ են ցուցադրել (տեսանյութ)