Ժամանակակից հեռախոսների շնորհիվ ուրվականներն ավելի շատ են սկսել հայտնվել ֆոտոներում. (լուսանկարներ)

22:36 • 07.07.15

BBC-ն ծավալուն անդրադարձ է ներկայացրել` նվիրված լուսանկարներում ուրվականների, հոգիների ֆիքսմանը:
 


Աղբյուրը, ի թիվս այլնի, բացահայտում է, որ ուրվականները «սիրում» են ոչ միայն գերեզմաններ գնալ, այլև, օրինակ, հայտնվել լողափերում:

 


Ավելին, ըստ անդրադարձի, այսօրվա հեռախոսները` իրենց տեխնիկական հնարավորություններով, ավելի հավանական են դարձնում ուրվականների ֆիքսումը լուսանկարներում:



Այս շարքից ամենավերջինը արվել է 2015-ի փետրվարին, երբ Լոնդոնում Հեմփթոն Քորթ պալատում 12-ամյա Հոլի Հեմփսհայերը իր iPhone-ով փորձել է լուսանկարել իր քույր Բրուքին, որը միայնակ շրջում էր շքեղ թագավորական հարկաբաժնով:



Սակայն ստացված լուսանկարից մեկում կադրում Բրուքը «միայնակ» չէ. նրա թիկունքից գորշ կերպարանք է շարժվում, որը հաջորդ կադրում արդեն չկա: Աղբյուրը սակայն չի բացառում, որ այդ ուրվականը հնարավոր է՝ ընդամենը տեխնիկական ինչ-ինչ առանձնահատկությունների շնորհիվ է «հայտնվել» կադրում:



Աղբյուրը նկատում է, որ «հոգի-լուսանկարչությունը» մեզ ժառանգվել է 19-րդ դարից. 1850-60-ականններին շատ լուսանկարիչներ նույնիսկ էքսպերիմենտներ են արել այս ուղղությամբ: Առաջին լուսանկարիչը, որը լուսանկարում հոգի է ֆիքսել, եղել  է ամերիկացի սիրողական լուսանկարիչ Ուիլիամ Մամլերը 1860-ականներին:



Այսօր «հոգի-լուսանկարչությունը» իսկական վերածնունդ է ապրում` այդ թվում մեմերի տեսքով: Օրինակ՝ այսօր լուսանկարներում կատակների և էֆեկտների համար ավելացնում են Սլենդերմենին` ժամանակակից իրականության գերբնական կերպարին:

Ժամանակակից հեռախոսների շնորհիվ ուրվականներն ավելի շատ են սկսել հայտնվել ֆոտոներում. (լուսանկարներ)