Volvo-ն ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ (լուսանկար)

10:43 • 07.07.15

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը, երեխաների ապահով երթևեկության հարցը համարելով կարևորագույններից մեկը, ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ:

 

Ինչպես նշում է luxuo.com-ը, ընկերության ստեղծած նստատեղը հանդիսանում է հարմարավետության, ապահովության և, իհարկե, գեղեցիկ դիզայնի համադրություն:

 

Նստատեղը դրվում է պտտվող հարթակին` վարորդի կողքին: Ցանկության դեպքում աթոռը կարելի է շրջել ցանկացած ուղղությամբ:

 

Հետաքրքրական է, որ հարթակը, որի վրա ամրացվում է նստատեղը, իրենից ներկայացնում է ընդգրկուն «պահեստ»: Այն նախատեսված է փոքրիկի տակդիրները, հագուստը, խաղալիքները, սնունդն ու նրա խնամքի համար անհրաժեշտ մյուս պարագաները պահելու համար։

 

Volvo-ն ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ (լուսանկար)