Renault-ը գաղտնազերծել է իր «թալիսմանը» (տեսանյութ)

11:50 • 08.07.15

Մեքենաշինության բնագավառի ամենահայտնի ընկերություններից մեկը` ֆրանսիական Renault-ը, գաղտնազերծել է իր նոր սեդանը, որը ստացել է Talisman խորհրդանշական անվանումը:

 

Ինչպես նշում է luxuo.com-ը, մեքենան հասանելի կլինի 5 տարբեր օրինակով` 2-ը գազային և 3-ը դիզելային շարժիչներով: Հետաքրքրական է, որ նորույթն արտաքինից ունի եռաչափ լուսավորման էֆեկտ, որը տեսանելի է անգամ ցերեկը: Այս նորարարության շնորհիվ մեքենան արտաքնապես առավել տպավորիչ է դառնում:

 

Ինչ վերաբերում է դրա ներքին սրահին, ապա ֆրանսիացի մասնագետները ջանք չեն խնայել այն գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար:

 

Նշվում է, որ Talisman-ի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Ֆրանկֆուրտի ավտոսրահի շրջանակում։

 

Renault-ը գաղտնազերծել է իր «թալիսմանը» (տեսանյութ)