Հաքերները կոտրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված բունդեսվերի զենիթահրթիռային համակարգերը. ԶԼՄ-ներ

12:17 • 08.07.15
DPA

 

Հաքերները կոտրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված գերմանական բանակին պատկանող Patriot զենիթահրթիռային համալիրների համակարգը, հաղորդում է Russia Today-ը:

 

Բունդեսվերը զենիթահրթիռային համակարգերը թուրք-սիրիական սահմանին տեղակայել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային պաշտպանելու համար:

 

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրթիռների համակարգում երկու թույլ տեղ կար, որոնցից կարող էին օգտվել հաքերները:

 

Դրանցից մեկը սենսորն է, որը փոխանակում է տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմով հրթիռային կայանների և դրանց կառավարման համակարգերի միջև, իսկ երկրորդ թույլ տեղը աղբյուրը նշել է չիպը, որը վերահսկում է զենքի կառավարումը:

 

 

 

Հաքերները կոտրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված բունդեսվերի զենիթահրթիռային համակարգերը. ԶԼՄ-ներ