Օքսֆորդի համալսարանի գիտնականները զգուշացնում են արհեստական ինտելեկտի հնարավոր վտանգի մասին

12:37 • 08.07.15

Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչ Նիկ Բոստրոմն ընդգծել է մարդկության համար հնարավոր սպառնալիքի մասին, որը կարող է լինել արհեստական ինտելեկտի կողմից, փոխանցում է rosbalt.ru-ն։


«Կան պատճառներ ենթադրելու, որ անկառավարելի և անվերահսկելի մշակումները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների՝ ինչպես անպատասխանատու կառավարությունների, այնպես էլ նման համակարգերի աննախադեպ հնարավորությունների պատճառով»,- նշել է Բոստրոմը։

 

Ներկայում ընթանում են արհեստական ինտելեկտի խնդիրների հետ կապված հետազոտական կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը կգտնվի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների համատեղ կառավարման ներքո։ Այդ նախագծի համար արդեն նախատեսվել է 1.5 մլն դոլար։

 

Օքսֆորդի համալսարանի գիտնականները զգուշացնում են արհեստական ինտելեկտի հնարավոր վտանգի մասին