Չինացին տարիներով «շան ձագերի» է պահել և այժմ պարզել, որ դրանք իրականում բացառիկ արջեր են (լուսանկարներ)
The Independnet-ը հայտնում է Չինաստանում արձանագրված հետաքրքրական դեպքի մասին:
Ուոն Կայուի անունով չինացին Յունան նահանգից արդեն 3-րդ տարին է 2 «շան ձագերի» է պահում, սակայն այժմ նա պարզել է, որ դրանք իրականում... արջ են, այն էլ` բացառիկ ու վտանգված տեսակ:
Ասիական սև արջի այս քոթոթները չինացու համար անակնկալ մի պահի սկսել էին իրենց «տարօրինակ»` ոչ շնավարի պահել: «Շան քոթոթները» սկսել են սատկացնել նրա մյուս ընտանի կենդանիներին` ճտերին: Դրանից բացի շատ մեծ ախորժակ են դրսևորել և հասել արդեն 45 կգ քաշի:
Ի վերջո տեղական իշխանությունների` վտանգված կենդանիների մասին բաժանած թռուցիկներից չինացին պարզել է, որ ապօրինաբար բացառիկ արջերի է պահել այսքան ժամանակ:
Դրանից հետո նախկին «շան ձագերին» իրենց հսկողության տակ է վերցրել կենդանիների ապաստարաններից մեկը: Ասիական սև արջերը` մեկը որձ, մյուսը՝ էգ, այժմ կշռում են 50-ական կիլոգրամ, լավ վիճակում են և սպասում են իրենց հետագա կեցության վայրի վճռմանը:













