Առաջին անգամ տեսանկարհանվել է, թե ինչպես են ծովային կենդանիները պլաստմասսա ուտում (տեսանյութ)
Մասնագետներին առաջին անգամ հաջողվել է տեսանկարահանել, թե ինչպես են ծովային մանր օրգանիզմները սնվում աղբ համարվող պլաստմասսայի մանր կտորներով:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ռեժիսոր Վերթի Ուայթը տեսանկարահանումն իրականացրել է մանրադիտակի տակ` Օվկեանոսաբանության Պլիմուտյան լաբարատորիայում: Նկարահանման ողջ գործընթացը տևել է 3 ժամ:
Մասնագետների խոսքով՝ ծովային մանր օրգանիզմները հիմնականում սնվում են ջրիմուռներով, սակայն աղբի տեսքով ծովերում ու օվկիանոսներում հայտնված պլաստմասսայի կտորները ևս ուտվում են` վնասելով կենդանիների առողջությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ 2014թ. դեկտեմբեր ամսվա տվյալների, համաշխարհային օվկիանոսում կա 269.000 տոննա պլաստմասսա:










