Apple-ը հրաժարվում է վճարել արտոնագրերը խախտելու համար կես միլիոն դոլար տուգանքը
Apple ընկերությունը համաձայն չէ դատարանի որոշման հետ, որը նախատեսում է 533 միլիոն դոլար տուգանք Smartflash LLC ընկերության օգտին, գրում է gazeta.ru-ն:
Smartflash-ը պնդում է, որ iTunes-ում օգտագործվող տեխնոլոգիաները խախտում են արտոնագրերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է Smartflash LLC-ին: Apple-ն իր հերթին հրաժարվում է վճարել որևէ տուգանք՝ պնդելով, որ բոլոր տեխնոլոգիաները ստեղծել է Apple-ը և որ իրենք ստիպված են պայքարել դատարանում նման անարդարության դեմ:
Smartflash ընկերությունը հայտարարում է, որ իրենց գործողությունները «արտոնագրային տրոլինգ» չեն և որ Apple-ը պարտավոր է վճարել իրենց կողմից արտադրված ցանկացած սարքի համար, որը խախտել է արտոնագրի պայմանները:










