Apple-ը ռեկորդային քանակությամբ Force Touch տեխնոլոգիայով iPhone է պատվիրել

14:42 • 09.07.15

Apple ընկերությունը ռեկորդային քանակով iPhone է պատվիրել Չինաստանում գտնվող արտադրողներին, գրում է SkyNews-ը: Չնայած հաջորդ iPhone-ը հավանաբար փոքր բարելավումներ է ունենալու, Apple-ը համոզված է երևում, որ իր վաճառքների ցուցանիշները կշարունակեն բարձր մնալ:

 

Ընկերությունը մատակարարներին խնդրում է արտադրել ռեկորդային թվով՝ 85-ից մինչև 90 միլիոն iPhone-ի երկու նոր մոդել: Անցած տարի Iphone 6-ը և 6 Plus-ն արտադրվել է 80 միլիոն քանակով:

 

Սպասվում է, որ հեռախոսի նոր մոդելները, որոնք հավանաբար կկոչվեն iPhone 6S և 6S Plus, կպահպանեն էկրանի ներկայիս չափերը:

 

Ամենամեծ փոփոխություններից մեկը լինելու Force Touch տեխնոլոգիան, որը թույլ կտա տարբերակել թեթև դիպչելու և ուժեղ դիպչելու ազդանշանները: Այս տեխնոլոգիան արդեն կիրառվել է Apple Watch-ի և MacBook լեփթոփերի համար:

 

 

Apple-ը ռեկորդային քանակությամբ Force Touch տեխնոլոգիայով iPhone է պատվիրել