Facebook-ը փոխել է friends բաժնի պատկերակը` հանուն սեռերի հավասարության. լուսանկար

21:40 • 09.07.15

Facebook սոցիալական ցանցը փոխել է «Ընկերներ» բաժնի պատկերակը (icon)` այդ կերպ նշանավորելով սեռերի հավասարությունը:

 

CNN-ի փոխանցմամբ` պատկերակի նոր տարբերակում ոչ թե կինն է տղամարդու թիկունքում, այլ տղամարդը` կնոջ: Նախկին պատկերակում առջևում կանգնած տղամարդը «ծածկում էր» կնոջ ուրվագիծը պատկերակում:

 

Փոխվել է նաև պատկերակի արական ու իգական սեռերի կերպարների սանրվածքը: Նոր պատկերակի դիզայները Քեյթլին Ուիներն է: Նա խոստովանել է, որ ի սկզբանե մտահոգություն է ունեցել, թե գործընկերները հավանություն չեն տա իր աշխատանքին: Սակայն այժմ նոր պատկերակը աստիճանաբար սկսել  է փոխարինել հնին:

 

Ավելի վաղ սոցցանցը «ռեբրենդինգի» էր ենթարկել նաև սեփական ապրանքանշանը. փոփոխվել էր Facebook բառի ֆոնտը, a տառի գրելաձևը:

 

Facebook-ը փոխել է friends բաժնի պատկերակը` հանուն սեռերի հավասարության. լուսանկար