Facebook-ը պատրաստվում է իր սեփական երաժշտական հոսքային ծառայությունն ստեղծել
Facebook-ը պատրաստվում է թողարկել իր սեփական երաժշտական հոսքային ծառայությունը, գրում է The Independent-ը:
Ընկերությունը նախնական բանակցություններ է վարում Spotify-ի և Apple Music-ի մրցակից ստեղծելու նպատակով:
Աղբյուրը նշում է, որ երաժշտական տեսանյութերի ծրագիրը YouTube-ի հետ մրցակցելու Facebook-ի պլանների մի մասն էր:
Անանուն աղբյուրները հայտնել են Music Ally երաժշտական կայքին, որ դեռ հոսքային ծառայությունը չի թողարկվի: Ընկերությունը դեռ չի հստակեցրել իր բիզնես մոդելը և թողարկման ժամկետները:
Նշվում է, սակայն, որ երաժշտական տեսանյութերը կթողարկվեն գալիք մի քանի ամսում, և դրանց հնարավոր հաջողությունը կխրախուսի ամբողջական հոսքային երաժշտական ծառայության աշխատանքները:










