Facebook-ն օգտատերերին ավելի մեծ հնարավորություն է տվել նորությունների ժապավենը կարգավորելու համար

18:31 • 10.07.15

Facebook սոցիալական ցանցն այս առավոտ ներկայացրել իր նորությունների ժապավենի կարգավորումներում արված փոփոխությունները, որոնք պետք է օգնեն օգտատերերին ավելի լավ կառավարել այն, թե ինչ են իրենք տեսնում այնտեղ, գրում է Time-ը: 

 

Փոփոխությունների շնորհիվ՝ այժմ օգտատերերը կարող են նախապատվություն տալ ընտրված ընկերների և էջերի հրապարակումներին «See First» («Տեսնել առաջինը») գործիքի միջոցով: Նրանք նաև կարող են ընտրել, թե որ ընկերներից և էջերից նրանք չեն ցանկանում թարմացումներ ստանալ «unfollow» և «refollow» գործիքների միջոցով, ինչպես նաև օգտագործել «see less» («ավելի քիչ տեսնել») գործիքը, կամ կարճ ժամանակով դադարել հետևել մեկի հրապարակումներին:

 

Facebook-ի ապրանքների գծով տնօրեն Ադամ Մոսերիի խոսքերով՝ այս փոփոխությունների գաղափարը եղել է օգտատերերին ավելի շատ վերահսկողության հնարավորություն տալ, որն ավելի հեշտ հասկանալի կլինի: Մոսերիի խոսքով՝ նոր գործիքներն ավելի ուժեղ են, պարզ և նկատելի: 

Facebook-ն օգտատերերին ավելի մեծ հնարավորություն է տվել նորությունների ժապավենը կարգավորելու համար