ԱՄՆ-ում հաքերները գողացել են 19.7 մլն պետծառայողների անձնական տվյալներ
Լուսանկարը՝ kp.ru-ի
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ հաքերների կողմից տարբեր գերատեսչությունների համակարգիչները կոտրելու արդյունքում գողացվել են 19.7 ամերիկացի պետծառայողների անձնական տվյալներ, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
ԱՄՆ-ի Կադրերի վարչության հայտարարությունում, որը տարածվել էր հունիսի սկզբին, նշվում էր, որ խոսքը 4 մլն մարդու տվյալների մասին է։ Դեպքը պատահել է դեռևս ապրիլին։
Գողացված տեղեկությունը վերաբերում է գրեթե բոլոր անձնական տվյալներին՝ աչքերի գույնից մինչև ալկոհոլի կամ թմրանյութերի հանդեպ հակվածությանը և անձնական ֆինանսական գործողությունների մասին մանրամասներ։










