Եռացող ջրերում լողացող շնաձկներն ապշեցրել են գիտնականներին (տեսանյութ)

13:04 • 11.07.15

Ավստրալացի գիտնական Բրենան Ֆիլիպսն ու իր գործընկերները Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում` Սոլոմոնյան կղզիների մոտ, առնչվել են արտառոց բնական երևույթի: 

Ինչպես նշում է businessinsider.com-ը, Կավաչի ստորջրյա հրաբխի խառնարանում` եռացող ջրերի մեջ, գիտնականները, ի զարմանս իրենց, հանդիպել են հանգիստ լողացող շնաձկների: 

Մասնագետներին զարմացրել է այն փաստը, որ այս խոշոր գիշատիչներն ունակ են  դիմակայել նման բարձր ջերմաստիճանի ու գոյատևել այնպիսի ջրային միջավայրում, որը հարուստ է հրաբխի արտանետած թունավոր նյութերով: 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ հայտնագործությունն արվել է հատուկ տեսախցիկի միջոցով, որը գիտնականները 1 ժամով խորասուզել են հրաբխային ջրերի մեջ:
 

 

Եռացող ջրերում լողացող շնաձկներն ապշեցրել են գիտնականներին (տեսանյութ)