ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարսի ինտերակտիվ քարտեզը

21:20 • 11.07.15

ՆԱՍԱ-ն` Ամերիկյան տիեզերական գործակալությունը, ինտերնետում հրապարակել է Մարսի մակերևույթի ինտերակտիվ քարտեզը` Mars Trek անվանումով: Ինտերակտիվ քարտեզը հասանելի է հղումով:

 

Այդ քարտեզը ստեղծվել է այս պահի դրությամբ Կարմիր մոլորակի բոլոր պատկերումների հիման վրա, որոնք ստացվել են տարբեր առաքելությունների ժամանակ:

 

ՆԱՍԱ-ի մասնագետների ստեղծած քարտեզում Մարսը կարելի է տեսնել «տափակ», եռաչափ, ինչպես նաև Մարսի հյուսիսային ու հարավային բևեռները` առանձին-առանձին:

 

Նոր ինտերակտիվ քարտեզում կարելի է տեսնել նաև Մարսի նշանակալի տեղերը, մարսագնացների կայանման վայրերը, որոնք հատուկ նշված են: 

 

2009-ին Google Earth-ը ստեղծել էր համանման քարտեզ` Մարսի  3D-քարտեզը:

 

ՆԱՍԱ-ն ներկայացրել է Մարսի ինտերակտիվ քարտեզը