Գարի Կասպարովը որդի է ունեցել

11:28 • 12.07.15

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն ու նրա կինը՝ Դարիա Տարասովան, որդի են ունեցել:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին ընդդիմադիր գործիչը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:


«Ես և իմ կինը՝ Դաշան, ուրախ ենք հաղորդել, որ հուլիսի 6-ին ծնվել է մեր որդին՝ Նիկոլասը: Մայրն ու երեխան առողջ են և երջանիկ: Շնորհակալություն՝ բարեմաղթանքների համար»,-գրել է նա:


Կասպարովը հայր է դարձել արդեն չորրորդ անգամ: 2006 թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Աիդան: Նախկին չեմպիոնը երեխաներ ունի նաև նախորդ երկու ամուսնություններից:


Գարի Կասպարովը Ռուսաստանը լքել է 2013 թվականի հունիսին այն բանից հետո, երբ նրան կանչել էին քննչական կոմիտե: Նոյեմբերին արդեն, նա դիմել է լատվիական քաղաքացիություն ստանալու համար, սակայն մերժում էր ստացել:


 

Գարի Կասպարովը որդի է ունեցել