Apple-ը ճգնաժամի պատճառով անվճար ծառայություններ է մատուցում հույներին
Apple-ը հույներին անվճար ծառայություններ է տրամադրում, քանի որ պարտքերի հետ կապված ճգնաժամի պատճառով երկրի ֆինանսական համակարգը դադարել է գործել, գրում է The Independent-ը:
Հույն հաճախորդներին տրամադրվում է անվճար iCloud ծառայություններ, որովհետև նրանք չեն կարող գումար ուղարկել՝ Apple-ին վճարելու համար: Դրամական փոխանցումների վրա դրված սահմանափակումների պատճառով քաղաքացիները չեն կարող երկրից դուրս գումար ուղարկել, այդ թվում նաև ԱՄՆ-ում գտնվող Apple-ին, ինչը նշանակում է, որ նրանք կարող են զրկվել կարևոր ինտերնետային ծառայություններից:
Հույն հաճախորդներին ընկերությունը նամակներ է ուղարկել՝ հայտնելով նրանց, որ 30 օր ժամկետով կերկարաձգվի նրանց ծառայությունը: Բայց նախազգուշացնում է, որ իրենց նյութերը տեղափոխեն iCloud-ից, եթե ճգնաժամը դրանից երկար շարունակվի։










