Կանադացի վիրաբույժներն առաջին վիրահատությունն են իրականացրել անկշռելիության պայմաններում
Տիեզերքում հնարավոր արտակարգ դրությանը նախապատրաստվելու համար կանադացի վիրաբույժների խումբը վիրահատություն է իրականացրել մարդկային մարմնի մոդելի վրա։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, փորձարկումը տեղի է ունեցել գիտա-հետազոտական ինքնաթիռի վրա, որի թռիչքի ընթացքում անկշռելիության պայմաններ են ապահովվել։
Դա վիրաբուժական վիրահատությունն ավելի է բարդացրել, քանի որ նման դեպքում հիվանդին անհրաժեշտ է կապել սեղանին, նրա ներքին օրգանները կարող են հեշտությամբ լքել իրենց տեղերը, իսկ արյունահոսությունը բացարձակապես անկառավարելի է դառնում։
Նման իրավիճակը հաղթահարելու համար բժշկական ծառայությունների մայոր Էնդրյու Կիրկպատրիկը հավաքել է վիրաբույժների խումբ ու փորձարկում է իրարկանացրել։
Հիվանդի դերում հանդես է եկել Cut Suit հատուկ բաճկոնը, որը պատրաստել է ամերիկյան Strategic Operations-ը, որը մասնագիտացված է գերիրական վիրահատությունների համար պայմաններ ստեղծելով։










