Շարժվող նկարներ, որոնք ապշեցնում են, հատկապես դրանց ստեղծման ձևն իմանալուց հետո (լուսանկարներ)

20:25 • 13.07.15

Ջորջ Ռեդհոկը ստեղծում է տպավորիչ և ապշեցնող շարժվող թվային նկարներ: Նրա նկարները շարժվում են և պտույտներ գծում՝ դառնալով ասես կենդանի, շնչող օրգանիզմներ, գրում է Viralnova կայքը:

Նկարներում մարդու մարմինը հոսում է ջրի կամ ավազի նման, պինդ նյութերը դառնում են հեղուկներ և խախտվում են իրերի միջև գոյություն ունեցող սահմանները: Տպավորիչ է նաև այն, որ այս պատկերները .gif պատկերներ են, բայց Ռեդհոկը կարողանում է այնպես անել, որ դրանք հարթ և շարունակական շարժում են ցույց տալիս:

Այս երազային և տարօրինակ պատկերներն ինքնին արդեն տպավորություն են թողնում, բայց շարժումն էլ ավելի զգացմունքայնություն է հաղորդում, իսկ շարժվող բաղադրիչներն օգտագործվում են որպես հավելյալ գեղարվեստական միջոց:

Այնուամենայնիվ, այս նկարներն էլ ավելի հիշարժան են դառնում դրանց ստեղծման մասին իմանալուց հետո: Բանն այն է, որ Ջորջ Ռեդհոկը կույր է: Նա ստեղծում է նկարները տեսողական օժանդակ ծրագրերի և մի շարք թվային ծրագրերի միջոցով:

Ռեդհոկն իր աշխատանքներն անվանում է «Աշխարհն իմ աչքերով»: Նա ցանկանում է ոգևորել հաշմանդամ մարդկանց հետևել իրենց երազանքներին և հույս ունի, որ իր ստեղծած աշխատանքները կարող են ոգեշնչել նրանց:

The strange and sometimes jarring visual effects are the result of morphing, and they also have a deeper dimension for Redhawk.

 

 

 

Շարժվող նկարներ, որոնք ապշեցնում են, հատկապես դրանց ստեղծման ձևն իմանալուց հետո (լուսանկարներ)