Շոտլանդացին 12 հագուստ է հագել ուղեբեռի դիմաց չվճարելու համար և ուշաթափվել ինքնաթիռում
Շոտլանդացի երգիչ Ջեյմս ՄքԷլվարը վերջերս հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ոչ թե ձայնային տվյալների, այլ հնարամտության և չվերթի ժամանակ ուշաթափվելու պատճառով:
Երիտասարդի տարօրինակ արկածներին անդրադարձել է Oddity Cental-ը: Լոնդոնից Գլազգո մեկնելիս ավելորդ ուղեբեռի դիմաց վճարելուց խուսափելու համար նա 12 շերտ հագուստ է հագել, սակայն նրա մարմինը չի դիմացել ավելորդ ջերմությանը:
19-ամյա Ջեյմսը Rewind կոչվող շոտլանդական խմբի անդամ է: Երբ խումբը ժամանել է օդանավակայան, նրան հայտնել են, որ 45 ֆունտ պետք է վճարի ավելորդ ուղեբեռի համար: Չցանկանալով ավելորդ գումար վատնել` Ջեյմսն արել է այն, ինչ առաջինն է եկել մտքին:
Ավելի ուշ, իհարկե, երիտասարդը խոստովանել է, որ դա լավագույն միտքը չէր, քանի որ չէր կարողանում քայլել և հազիվ է ինքնաթիռ բարձրացել:










