Samsung-ը բացառիկ էկրան կստեղծի 11K լուծաչափով

09:44 • 14.07.15

Տեխնոլոգիական ոլորտի հսկաներից մեկը` հարավկորեական Samsung ընկերությունը, պատրաստվում է ստեղծել սմարթֆոնների համար նախատեսված նոր էկրան, որը կունենա բացառիկ 11K լուծաչափ:
 

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, սա նշանակում է, որ նորարարական էկրանի ամեն մի դյույմը կտեղավորի 2.250 պիքսել: Իսկ դա հնարավորություն կտա եռաչափ պատկեր ստանալ անմիջապես սմարթֆոնի էկրանի վրա:


Հարավկորեական ԶԼՄ-ների փոխանցմամբ, էկրանի առաջին օրինակը կներկայացվի 2018թ.: Հայտնի է նաև, որ երկրի իշխանությունները պատրաստվում են 5 տարվա ընթացքում այս ծրագրում ներդնել 26.5 մլն դոլար:

 

Samsung-ը բացառիկ էկրան կստեղծի 11K լուծաչափով