Google-ի խելացի ժամացույցները կսովորեն հաղորդագրություններ փոխանակել

12:03 • 14.07.15

Google-ը մի շարք նոր գործառույթներ կներկայացնի Android Wear ժամացույցների օգնությամբ հաղորդակցության համար, գրում է gazeta.ru-ն:

 

Android-ով խելացի ժամացույցների սեփականատերերը հնարավորություն կստանան փոխանակել հաղորդագրություններ, լուսանկարներ և սթիքերներ Together համակարգի օգնությամբ:

 

Կփոխվի նաև սարքի հետ օգտատիրոջ փոխազդեցության ձևը ժեստերի միջոցով: Այժմ էկրանին մեկ հպումը բացում է ծրագրերի մենյուն: Թարմացումից հետո մեկ հպումը թույլ կտա հերթականությամբ նայել եղանակի և մարզման ընթացքի մասին տեղեկությունը: Նույն շարժման օգնությամբ հնարավորություն կհայտնվի նոր հավելվածներ թողարկել, որոնց ինտերֆեյսը կերևա էկրանի աջ կողմից:

Google-ի խելացի ժամացույցները կսովորեն հաղորդագրություններ փոխանակել