Nokia-ն հաստատել է բջջային հեռախոսների շուկա հնարավոր վերադարձը
Ֆիննական Nokia ընկերությունը հաստատել է, որ 2016 թվականին կարող է ստեղծել և լիցենզավորել նոր բջջային հեռախոսներ սեփական բրենդի անվան տակ, գրում է gazeta.ru-ն:
Nokia-ում հայտնել են, որ արդեն զբաղվում են գործընկերոջ որոնմամբ, ով իր վրակվերցներ ընկերության նոր ապրանքների արտադրությունը, վաճառքը, մարքեթինգը և սպառողների աջակցությունը:
Ընկերությունում նաև վստահեցրել են, որ նրանց նոր հեռախոսը չի հայտնվի շուկայում 2016 թվականի չորրորդ եռամսյակից շուտ, քանի որ Microsoft-ի հետ ընկերության համաձայնությունը թույլ կտա նրան կրկին օգտագործել իր բրենդը միայն այդ ժամանակ:
2014 թվականին Nokia-ն Microsoft-ին էր վաճառել հեռախոսների արտադրության իր բիզնեսը՝ մի քանի տարի շարունակ վաճառքների գրանցված անկումից հետո:










