Միրչե Ոսկերիսյանը չիրականացված խոստման պատճառով հայց է ներկայացրել Մարկ Ցուկերբերգի դեմ

11:47 • 14.07.15

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող և Facebook-ի հիմնադրին զեղչով տուն վաճառած Միրչե Ոսկերիսյան Մարկ Ցուկերբերգի դեմ հայց է ներկայացրել՝ տված խոստումը չկատարելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Զեղչի դիմաց Ցուկերբերգը պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնյան հովտի էլիտային, որպեսզի առևտրականը հնարավորություն ունենար նոր գնորդներ գտել:

Ոսկերիսյանի պաշտպանները պնդում են, որ Ցուկերբերգի պատճառով տապալվել է մեկ այլ պոտենցյալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ գործարքը, ով պատրաստ էր տան համար 4,3 միլիոն դոլար վճարել:

 

Իրենց հերթին Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր խուզարկուի օգնությամբ փորձել են պարզել Ոսկերիսյանի վարկածը և հիմքեր են գտել պոտենցյալ գնորդ-արքայազնի գոյության մեջ կասկածելու համար:

 

Միրչե Ոսկերիսյանը չիրականացված խոստման պատճառով հայց է ներկայացրել Մարկ Ցուկերբերգի դեմ