Նոր հետազոտությունը կապ է նշմարել ծխելու և շիզոֆրենիայի միջև

22:26 • 14.07.15

Forbes-ը հայտնում է նոր հետազոտության մասին, որի արդյունքներով կապ գոյություն ունի ծխելու և շիզոֆրենիայի առաջացման միջև:

Ծխելը աշխարհում թերևս ամենաբարդ անելիքներից է, սակայն գիտությունը այժմ մատնանշել է ևս մեկ պատճառ, որի համար արժե մտածել ծխելը թողնելու մասին:

The Lancet Psychiatry գիտական հանդեսի հետազոտության համաձայն` գիտնականները կարծում են, որ այդ նոր սարսափելի կապի հիմքում նիկոտինի ազդեցությունն է մարդու ուղեղի վրա: Նշվում է, որ շիզոֆրենիա - ծխել կապը բացատրելու համար նոր ու շատ հետազոտություններ անհրաժեշտ կլինեն:

Մյուս կողմից նշվում է, որ սա այնքան էլ նորություն չէ, գիտնականները վաղուց գիտեն ծխելու և շիզոֆրենիայի միջև առկա կապի մասին:

Այս հետազոտության համար դիտարկվել են նախկինում արված 61 այլ հետազոտություններ, որոնց մասնակցել է 290.000 մարդ: Ըստ այդմ պարզվել է, որ ամենօրյա ռեժիմով ծխողները առնվազն կրկնակի ենթակա են շիզոֆրենիա ձեռք բերելու, քան չծխողները:

 

Նոր հետազոտությունը կապ է նշմարել ծխելու և շիզոֆրենիայի միջև