Առաջին անգամ ստեղծվել են մարդու 3D սրտեր, որոնք բաբախում են (տեսանյութ)

23:12 • 15.07.15

Կալիֆորնիայի համալսարանի Բերքլիի մասնաճյուղի գիտնականները 3D տեխնոլոգիաներով ստեղծել են մարդու փոքրիկ սրտիկներ, որոնք բաբախում են և աշխատում:

The Independent-ը մանրամասնում է, որ այս սրտերը այնքան փոքր են, որ հազիվ են նշմարվում և որ դրանք ստեղծվել են «ոչնչից»:

Այս սրտերը աճեցվել են ընդամենը ցողունային բջիջներից` նմանակելով այն երևույթին, երբ նոր-նոր ի հայտ է գալիս մարդու սիրտը: Այս դեպքում, սակայն, մարդու սիրտը ստեղծվում է լաբորատոր պայմաններում գիտնականների կողմից:

Այս տեխնոլոգիայով կարող են ի վերջո լիարժեք չափերի մարդու սիրտ և այլ կենսական օրգաններ ստեղծվել ապագայում:

 

 

Առաջին անգամ ստեղծվել են մարդու 3D սրտեր, որոնք բաբախում են (տեսանյութ)