Դանիան քամուց ստացվող էներգիայի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ուժեղ քամու շնորհիվ դանիական հողմակայանների արտադրողականությունը կազմել է 140 տոկոս՝ երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի համեմատ:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` դա թույլ է տվել արտահանել ավելցուկային հզորությունը հարևան երկրներ` Շվեդիա, Գերմանիա և Նորվեգիա:
Եվրոպական էներգետիկ ասոցիացիան ընդգծել է այս ձեռքբերումը` հայտնելով, որ այս իրադարձությունը «ապագայի համար լավ նախանշան է»:
Անցյալ տարի Դանիայում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 39 տոկոսը ստացվել է հողմակայաններից: Կլիմայի հարցերով նախարար Ռասմուս Հելվեգ Պետերսենը այս համաշխարհային ռեկորդը «սխրանք» է անվանել:










