Apple-ը ներկայացրել է նոր iPod Touch-ը
Apple ընկերությունը քիչ առաջ գաղտնազերծել է նոր iPod Touch-ը, որը համալրված է ավելի արագ պրոցեսորով, ավելի լավ տեսախցիկով և նոր գունային ընտրության համակարգով:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` նորագույն iPod-ն արտաքնապես ավելի շատ է նման iPhone-ին: Այն ունի 8 մեգապիքսել տեսախցիկ, ինչպես iPhone 6-ը և 6 Plus-ը, և այն աշխատում է Apple-ի A8 պրոցեսորով:
Դա նշանակում է, որ iPod-ը համալրված է նույն պրոցեսորով, որը ամերիկյան տեխնոլոգիական հսկան առաջին անգամ կիրառել էր iPhone 5S-ում:










