Facebook-ը պատրաստվում է գործարկել Moneypenny ձայնային ծառայությունը

16:14 • 15.07.15

 Facebook-ը պատրաստվում է գործարկել վիրտուալ ձայնային օգնականի ծառայություն, գրում է The Information-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:

 

Որոնման նոր, անձնականացված ծառայությունը, որը կստանա Moneypenny անունը, կդառնա Siri-ի և Google Now-ի անալոգը: Այժմ այն փորձարկման փուլում է, կոմերցիոն մեկնարկի ժամկետները հայտնի չեն: Նախագծում արված ներդրումները նույնպես չեն բացահայտվում:

Moneypenny-ն ընդգրկված կլինի Messenger հավելվածի մեջ: Այն, մասնավորապես, Facebook-ի հաճախորդներին թույլ կտա օգնության համար դիմել սոցցանցի այլ օգտատերերին՝ որոնման և ապրանքների ու ծառայությունների պատվերի հարցերում:

 

Facebook-ը պատրաստվում է գործարկել Moneypenny ձայնային ծառայությունը