ՆԱՍԱ-ի տիեզերակայանը մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ առավելագույնս մոտեցել է Պլուտոնին
Մարդկությունն առաջին անգամ այցելել է Պլուտոն` նոր էջ բացելով տիեզերական հետազոտությունների ոլորտում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ՆԱՍԱ-ի New Horizons հետազոտական տիեզերակայանը առավելագույնս մոտեցել է թզուկ մոլորակին այս առավոտ` պատկերելով արեգակնային համակարգի հեռավոր աշխարհի առաջին պատմական լուսանկարն այդքան մոտ տարածությունից:
Պլուտոնին առավելագույնս մոտ գնվելու պահին կայանի հեռավորությունը մոլորակի սառցե մակերեսից կազմել է 12 500 կմ, երբ կայանն ընթացել է 49 600 կմ/ժամ արագությամբ:
Եվ հենց այդ պահին էլ տիեզերակայանը լուսանկարել է թզուկ մոլորակը` բացահայտելով մոլորակի սրտաձև հատվածը:










