Ադանայում աստվածաշնչյան տողերով խճանկար է հայտնաբերվել

09:28 • 16.07.15

Թուրքիայի Ադանա քաղաքում 120 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հին խճանկար է հայտնաբերվել, որում աստվածաշնչյան տողեր են առկա:


Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk կայքը,այն հայտնաբերվել է Թուրքիայի մշակութի և զբոսաշրջության նախարարության պատվերով իրականացվող պեղումների ընթացքում:


Հունարենով գրված աստվածաշնչյան տեքստից բացի խճանկարում նաև 16 ընտանի և վայրի կենդանիներ են պատկերված:


Պեղումներն իրականացվում են Ադանա նահանգի 15 տարբեր շրջաններում՝ նոր կառուցվող թանգարանի համար նմուշներ հայտնաբերելու համար:

Ադանայում աստվածաշնչյան տողերով խճանկար է հայտնաբերվել