Rovio-ն հայտարարել է առաջիկայում Angry Birds 2-ի թողարկման մասին
Angry Birds հայտնի խաղի շարունակության շուտով կթողարկվի. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին տեղեկությունը հայտնվել է Twitter-ի միկրոբլոգերի խաղի պաշտոնական էջում։
«Ավելի շատ: Ավելի չար: Ավելի ծտային»,- նման կարգախոսով տեղադրվել է թռչունների արկածների նոր հատվածի մեկնարկը հայտարարող պաստառը:
Այլ մանրամասներ դեռ չկան: Ընկերությունը խոստանում է ավելի շատ տեղեկություններ տրամադրել։ Սան Ֆրանցիսկոյում հուլիսի 28-ին նախատեսվող միջոցառման ժամանակ: Խաղի ռելիզը նախատեսվում է հուլիսի 30-ին:
Angry Birds-ի առաջին հատվածը դուրս է եկել 2009 թվականին և այդ ժամանակներից ի վեր սմարթֆոնների համար ամենահաջողված խաղերից է:










