Պուդել` դժոխքից. թևերով ու փետուրներով դինոզավր է հայտնաբերվել Չինաստանում. լուսանկար
Գիտնականները Չինաստանում հայտնաբերել են ամենախոշոր գիշատիչ դինոզավրին, որը նաև փետրապատ է: Էդինբուրգի համալսարանի գիտնականներն ասում են, որ այս դինոզավրը ավելի շատ թռչնի է նման, քան հսկայական մողեսի:
Reuters-ը այս դինոզավրին անվանում է «պուդել` դժոխքից»:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ փետրավոր դինոզավրն ունեցել է 2 մ հասակ, եղել է արագ վազող և մսակեր կենդանատեսակ: Գիտնականները առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչու է կենդանին թևեր ու փետուրներ ունեցել, քանի որ, մարմնի զանգվածը և թաթերի մեծությունը հաշվի առնելով, նա, ամենայն հավանականությամբ, թռչել չի կարողացել: Առայժմ ենթադրվում է, որ փետուրները արուները օգտագործել են էգերի ուշադրությունը գրավելու համար:
Էդինբուրգի համալսարանի և Չինաստանի երկրաբանական գիտությունների ակադեմիայի գիտնականները թռչուն-դինոզավրին հայտնաբերել են Չինաստանի հյուսիս-արևելքում` Լյոնին նահանգում անցկացված պեղումների ընթացքում:











