Գերմանացի թյուներները կատարելագործել են Lamborghini Huracan-ը
Գերմանական Novitec Torado ընկերությունը ներկայացրել է Lamborghini Huracan սուպերքարի թյունինգի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` ծրագրի մեջ ներառված են թափքի հավելյալ ածխածնային տարրեր և կատարելագործված տեխնիկական հնարավորություններ:
Արտաքինից կուպեն ստացել նոր առաջնային բամպեր (թափարգել), ետևի հայելիների ածխածնային կաղապարներ, հակաթև (антикрыло) հավելյալ օդախորշեր թափքի ետևի մասում:
Բացի այդ, սուպերքարի համար երկգույն անվահեծեր են պատրաստել` 20 դյույմանոց` դիմացից և 21 դյույմանոց` ետևից` Pirelli P-Zero անվադողերով:










