Գերմանիայում հայտնաբերել են նացիստների ոսկին. լուսանկարներ, տեսանյութ

23:23 • 16.07.15

Գերմանիայում սիրող - հնագետը ոսկե մետաղադրամներից բաղկացած գանձ է հայտնաբերել, որը ԶԼՄ-ները անվանում են «նացիստների ոսկի»:

 

Reuters-ի փոխանցմամբ` նոր գտնված ոսկին գնահատվում է 45 հազար եվրո, վերաբերում է այն շրջանին, երբ գերմանացի նացիստների թալանած միջոցները անհետացել էին:

 

Գանձերը հայտնաբերել է 31-ամյա Ֆլորիան Բաուչը Լյունեբուրգ քաղաքի շրջակայքում: Մետաղորոնիչի օգնությամբ նա ծառի տակ 10 ոսկե մետաղադրամ էր գտել անցած հոկտեմբեր, ապա դիմել իր պրոֆեսիոնալ գործընկերներին: Հորատումից հետո միասին նրանք հայտնաբերել էին արդեն 207 նման մետաղադրամներ: Գիտնականները կարծում են, որ գանձը թաղվել է նացիստական Գերմանիայի շրջանում, հնարավոր է գանձի տերը իր ունեցածը հորել է Երկրորդ համաշխարհայինի ավարտին:

 

21 մմ տրամագծով 6 գրամ քաշով մետաղադրամները հատված են տարբեր երկրներում 1837 - 1910 թթ միջակայքում: Գտնված են մասնավորապես բելգիական, ֆրանսիական, իտալական, ավստրո-հունգարական, ինչպես նաև Reichsbank Berlin 244 կնիքով ու սվաստիկայի նշանով մետաղադրամներ: Գանձի փաթեթը արտադրված է 1940-1950թթ ընթացքում:

 

Այժմ գիտնականները ենթադրում են, որ նացիստների տիրապետության օրոք գանձերը պահվել են Ռեյխսբանկում, հնարավոր է մաս են կազմել այն հարստություններին, որ գերմանական զորքերը թալանում և բերում էին տարբեր երկրներից:

 

Հետաքրքրական գանձերը հուլիսի 19-ին ցուցադրվելու են հանրությանը Լյունեբուրգ քաղաքում:

 

Գերմանիայում հայտնաբերել են նացիստների ոսկին. լուսանկարներ, տեսանյութ