Պլուտոնի վրա սառցե «լեռներ» են հայտնաբերվել
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի New Horizons արբանյակն էլ ավելի է մոտեցել Պլուտոն մոլորակին` մի քանի ուշագրավ լուսանկար անելով դրա մակերևույթի վերաբերյալ:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, ստացված բացառիկ կադրերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ գաճաճ մոլորակի մակերևույթին կան մոտ 4մ բարձրությամբ սառցե «լեռներ»: ՆԱՍԱ-ի մասնագետները չեն բացառում, որ Պլուտոնի վրա կան նաև հրաբուխներ և գեյզերներ:
Նրանք նաև հավելել են, որ New Horizons արբանյակն այնքան շատ տվյալներ է հավաքել գաճաճ մոլորակի վերաբերյալ, որ դրանք Երկիր ուղարկելու համար կպահանջվի 16 ամիս:










