Չինացի բժիշկները 3-ամյա աղջկան 3D տպիչով ստեղծված գանգ են փոխպատվաստել

23:46 • 17.07.15

The Daily Mail-ն անդրադարձել է վերջերս  կատարված արտասովոր վիրահատությանը, որի ժամանակ չինացի բժիշկներին հաջողվել է  աշխարհում առաջին անգամ 3D տպիչով ստացված գանգ փոխպատվաստել 3-ամյա աղջնակին` ամբողջովին փոխելով երեխայի գանգոսկրերը: :


Գիտնականները պրոթեզն ստեղծել են  տիտանի ձուլվածքից: Վիրահատության ընթացքում բժիշկները  աղջկան ազատել են  գլխում հավաքված հեղուկից և գանգը նորմալ չափսերի են բերել:  Վիրաբույժների խոսքով` վիրահատությունը հաջող է անցել, և փոքրիկ Հան Հանի առողջությունը շուտով կվերականգնվի:


Հաղորդվում է, որ աղջիկը տառապում էր հիդրոցեֆալ խանգարմամբ, որը բնորոշվում է ավելորդ հեղուկի կուտակմամբ  գլխուղեղի փորոքային համակարգում: Հեղուկի կուտակման հետևանքով աղջկա գլխի չափսերը 4 անգամ գերազանցում էին սովորական չափսը, իսկ քաշը կազմում էր երեխայի ընդհանուր քաշի կեսը: Երեխան իր ապրած կյանքի մեկ երրորդն անցկացրել էր պառկած, քանի որ չէր կարողանում բարձրացնել գլուխը:

Չինացի բժիշկները 3-ամյա աղջկան 3D տպիչով ստեղծված գանգ են փոխպատվաստել