925.000.000 դոլար. eBay Enterprise-ը հանվել է վաճառքի

10:24 • 17.07.15

Ամերիկյան eBay ընկերությունը պաշտոնապես հաստատել է վիրտուալ տիրույթում շրջանառվող լուրերը, որ վաճառքի է հանվել eBay Entreprise ստորաբաժանումը:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ընկերությունը վերոհիշյալ ստորաբաժանումը վաճառում է 925 մլն դոլարով:


Հայտնի է, որ eBay Enterprise-ը գնելու մտադրություն ունի համաշխարհային խոշոր ներդրողների խումբը, որում ներառված են Sterling Partners, Longview Asset Management, Innotrac և Permira  ընկերությունները:


Աղբյուրը մանրամասնում է, որ eBay-ը ձեռք է բերել eBay Enterprise-ը 2009թ.` 2.4 մլրդ դոլարով: Փաստորեն, վաճառքի դեպքում ընկերությունը կկրի մոտ 1.5 մլրդ դոլարի վնաս:

 

925.000.000 դոլար. eBay Enterprise-ը հանվել է վաճառքի