Google-ի ինքնակառավարվող ավտոմեքենան վիրավորներով առաջին ՃՏՊ-ն է գրանցել

12:15 • 17.07.15

Google ընկերության ստեղծած ինքնակառավարվող ավտոմեքենայի օրինակն առաջին անգամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային վթարի մասնակից է դարձել, գրում է gazeta.ru-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում, որտեղ գտնվում է Google-ի շտաբ-գրասենյակը: Բախումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Lexus ինքնակառավարվող մեքենայի մասնակցությամբ, որի սրահում եղել է Google-ի երեք աշխատակից: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում նրանք թեթև վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել։

 

Մեքենայի վարորդը, որի հետ բախվել է Lexus-ը, բողոքել է վզի և մեջքի ցավերից:

 

Ընկերության տվյալներով՝ դա դարձել է 14-րդ ավտովթարը վեց տարիների ընթացքում ավելի քան 3 միլիոն կիլոմետր ընդհանուր անցած ճանապարհի ընթացքում:

 

Այժմ Մաունթին-Վյուի փողոցներով երթևեկում են Google-ի 20 ինքնակառավարվող մեքենա, որոնք փորձարկում են մանևրելու հնարավորությունները մեքենաների հոսքի մեջ:

Google-ի ինքնակառավարվող ավտոմեքենան վիրավորներով առաջին ՃՏՊ-ն է գրանցել