Հաքերները վաճառքի են հանել Ռուսաստանը

21:33 • 17.07.15

Ուրալցի հաքերները հուլիսի 16-ին կոտրել են ՌԴ պետական գնումների կայքը և վաճառքի են հանել ՌԴ տարածքը և նախագահի պաշտոնը:


«Ռուսաստանի ողջ տարածքը` Ղրիմի և Սևաստոպոլի հետ միասին` 146 մլն բնակչությամբ, կա շատ նավթ, գազ, անտառ, հող… ինչ ասես, որ այնտեղ չկա», - Корреспондент-ի փախանցմամբ` նշվել էր վաճառվող տարածքի նկարագրության մեջ: Նկարագրության մեջ ասվում էր նաև, որ վաճառվող հողատարածքը գտնվում է Կալինինգրադից Կամչատկա ընկած հատվածում:


Որպես պատվերի հեղինակ նշել են Սվերդլովսկի մարզի Միխայլովսկ գյուղատարածքը: ՌԴ տարածքը վեց տարվա կառավարման իրավունքով վաճառքի էին հանել 50 տրիլիոն ռուբլով (շուրջ180 մլրդ դոլար):


Նշվում էր նաև, որ գնման համար  դիմումներն ընդունվում են մինչև 2018-ի մարտի 1-ը:

 

Հաքերները վաճառքի են հանել Ռուսաստանը