Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով. Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը

19:00 • 17.07.15

Apple ընկերության հիմնադիրը, մարդ ով սկիզբ դրեց  անհատական համակարգիչների դարաշրջանին, Pixar ստուդիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսը տեխնոլոգիաներում գնահատում էր գեղեցկությունն ու հարմարավետությունը:  Նա կատարելությունը դարձրեց կյանքի հիմնական սկզբունքներից մեկը:


AdMe.ru-ն ներկայացրել է Սթիվ Ջոբսի լավագույն մտքերն ու արտահայտությունները, մի մարդու, ով  փոխեց աշխարհը` ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխություն անելով, այլև փոխելով կյանքի ոճն ու փիլիսոփայությունը:


1. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես ինչո՞ւ ենք ապրում:


2. Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:


3. Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:


4. Դուք չեք կարող  հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:


5. Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում,  քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:


6. Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:


7. Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:


8. Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհի երեսին:


9.  Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:


10.  Սխալներ թույլ չտալ նշանակում է լիարժեք կյանք չապրել:


11.   Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:


12.  Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով:


 

Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով. Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը