Մարդիկ կարողացել են ատամների կարիեսը բուժել դեռևս 14 հազար տարի առաջ

16:49 • 17.07.15

Գիտնականները պարզել են, որ մոտ 14 հազար տարի առաջ ապրող հնագույն մարդիկ արդեն կարողանում էին ատամների բուժման պարզ գործողություններ անել՝ մասնավորապես  պայքարել ոսկրափուտի՝ կարիեսի դեմ, գրում է gazeta.ru-ն:

Հետազոտողներն իրենց աշխատանքի արդյունքները  հրապարակել են Scientific Reports ամսագրում:

 

1988 թվականին իտալացի հնագետները հայտնաբերել են հնագույն մարդու կմախք, ով ապրել է 14 հազար տարի առաջ: Մնացորդների ուսումնասիրության վերջին արդյունքները ցույց են տվել, որ մարդու ատամներից մեկը վնասված է եղել ոսկրափուտից, սակայն վնասված ոսկորի հատվածի մեծ մասը, քարե գործիքների օգնությամբ, հեռացվել է ատամից:

 

Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ վերին պալեոլիթի դարաշրջանում ապրող հնագույն մարդիկ հասկանում էին ոսկրափուտի վնասը և փորձում էին այն բուժել հասանելի միջոցներով՝ մաքերլով վնասված հատվածները քարե գործիքներով:

 

Մարդիկ կարողացել են ատամների կարիեսը բուժել դեռևս 14 հազար տարի առաջ