Abbyy Lingvo հավելվածը անվճար է դարձել iOS և Android համակարգերի համար
Abbyy Lingvo հավելվածը անվճար է դարձել iOS և Android համակարգերով աշխատող սարքերի սեփականատերերի համար, գրում է gazeta.ru-ն:
Նախկինում գանձվող գումարի փոխարեն այժմ հավելվածը բջջային խանութներում տարածվում է անվճար:
Հիմնական հավաքածուի մեջ կա 11 բառարան 7 լեզվի համար: Ընդհանուր առմամբ Abbyy Lingvo-ում հասանելի է մոտ 250 պրոֆեսիոնալ և թեմատիկ բառարան՝ 30 լեզվով, սակայն յուրաքանչյուր բառարան, որը չի մտնում հիմնական հավաքածուի մեջ, հարկավոր է գնել:










