Porsche 911-ի թարմացված մոդելը փորձարկվում է Նյուրբուրգրինգի վազքուղում

23:29 • 17.07.15

Porsche ընկերությունը Նյուրբուրգրինգի վազքուղում առանց քողարկման ցուցադրել է թարմացված 911 մոդելի փորձնական նախատիպը:

 


Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` դատելով լուսանկարից`  նորաոճ Porsche 911-ը`  կստանա նոր առաջնային բամպեր (թափարգել), նոր լուսադիոդային ցերեկային  լուսարձակներ, շարժիչի խցիկի նոր ծածկ և կատարելագործված հետին թափարգել, որում  կփոխվի արտանետման խողովակների տեղադիրքը:


Ակնկալվում է, որ մեքենան կներկայանա նորացված ինտերիերով. 911 մոդելը  կփոխանակի 918 Spyder հիբրիդի ղեկանիվը և մուլտիմեդիա համակարգը` առավել մեծ էկրանով:


Porsche 911-ի նորարարություններից հետո, հավանաբար, կփոխվի նաև  շարժիչների ընտանիքը: Բազային 6 մխոցանի, 3.4 լիտր ծավալով շարժիչին կփոխարինի տուրբո շարժիչը` 450 ձիաուժ հզորությամբ:


911-ի նորագույն մոդելի համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերին` Ֆրանկֆորտյան ավտոսրահում:
 

Porsche 911-ի թարմացված մոդելը փորձարկվում է Նյուրբուրգրինգի վազքուղում