Մոծակները զոհերին փնտրում են հոտառության օգնությամբ. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչն է ամենաշատը գրավում մոծակներին: Հետազոտողների տվյալներով՝ մոծակները զոհերին գտնում են՝ հետևելով ածխաթթու գազի հետքին, որը կենդանիները և մարդիկ արձակում են շնչառության ժամանակ: Ընդ որում մոծակը կարող է CO2-ը զգալի մինչև 50 մետր հեռավորության վրա:
«Ինչքան չափսերով ավելի մեծ է մարդը, այնքան շատ է նա ածխաթթու գազ արձակում»,- պատմել է մժեղների հսկողության ասոցիացիայից Ջո Կոնլոնը: Հենց այդ պատճառով, օրինակ, մոծակներին առավելապես գրավում են հղի կանայք, որոնք շնչում են պտուղի հետ միասին:
Գիտնականները պարզել են, որ ավելի մոտ տարածության վրա մոծակները իրենց զոհին վիզուալ կերպով են առանձնացնում, իսկ ավելի մոտ թռչելով՝ կողմնորոշովում են մարմնի արձակած ջերմության օգնությամբ:
Կոնլոնի խոսքերով՝ ջերմության այլ աղբյուրներ նույնպես կարող են գրավել միջատներին, ինչպես նաև կտրուկ շարժվող առարկաներ:










