Shelby-ն մրցարշավում իր հաղթանակի 50-ամյակը կտոնի եզակի սպորտային մեքենաների թողարկմամբ
Shelby American ընկերությունը FIA World Sportcar մրցարշավի համաշխարհային առաջնությունում իր հաղթանակի 50-ամյակի առթիվ Daytona Cobra կուպեի 50 կրկնօրինակ կթողարկի, որի օրիգինալ տարբերակը հաղթել էր մրցարշավում:
Ինչպես գրում է Motor.ru-ն`մեքենայի դեբյուտը կկայանա օգոստոսի 12-ին Mazda Raceway Laguna Seca ամերիկյան վազքուղում:
«Շելբին» երկու տարբերակ կառաջարկի` ալյումինային և ապակե ապակեպլաստե թափքով:
Ընկերությունում հաճախորդներին կառաջարկեն ընտրել ժամանակակից շարժիչների տարբերակներից, որոնք արտադրում է Shelby Engine Company-ն:










