Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Fortuner արտաճանապարհայինը
Toyota ճապոնական ավտոարտադրողն Ավստրալիայում ցուցադրել է Fortuner նորացված արտաճանապարհայինը:
Корреспондент-ի հաղորդմամբ` Ավստրալիայում մեքենան ներկայացվել է նոր ուժային համակարգով` 2.8 լիտր ծավալով դիզելային տուրբո շարժիչով, որը զարգացնում է 177 ձիաուժ հզորություն: Մյուս շուկաներում մեքենան կհայտնվի 2.4 և 2.7 լիտր տարողությամբ շարժիչներով:
Toyota-ի յոթ տեղանի նորույթի չափսերն են 4795 մմ երկարություն, 1855 մմ լայնություն:
Բացի այդ, Toyota Fortuner-ը ստացել է հետին կատարելագործված տեսախցիկներ:
Արտաճանապարհայինը Ավստրալիայում, ինչպես նաև Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում վաճառքի կհանվի հոկտեմբերին: Եվրոպական շուկայում հայտնվելու մասին ընկերությունից ոչինչ չեն հայտնել:










